1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Ինչ փոփոխություններ են սպասվում ՀՀ Աշխատանքի և սոցիլական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հունվարի 9-ին անցկացրել է 2017թ. առաջին աշխատանքային խորհրդակցությունը:

Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալները, նախարարության կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները:

Նախարարը կարեւորել է 2016 թվականի ընթացքում իրականացված ծրագրերն ու աշխատանքները, ունեցած ձեռքբերումները, միաժամանակ նշելով, որ կա անհրաժեշտություն վերանայել անցած ճանապարհը եւ արմատական փոփոխություններ կատարել մոտեցումների մեջ:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի կողմից տրված վերջին հանձնարարականներին՝ նախարարը առաջին հերթին ընդգծել է բժշկասոցիալական փորձաքննության գործակալության գործառույթների վերակազմակերպման խնդիրը, մասնավորապես, որ պետք է տարանջատվի դիմում ընդունելու եւ որոշում կայացնելու գործառույթը, ինչը նվազագույնի կհասցնի քաղաքացիների հետ շփումները: «Բժշկասոցիալական փորձաքննության համակարգում գործող ձեւաչափով այլեւս որոշումներ չեն կայացվելու»,- նշել է Արտեմ Ասատրյանը:

Համակարգում այս եւ այլ կարեւոր փոփոխությունների հետ կապված տասնօրյա ժամկետում ՀՀ կառավարությանը կներկայացվեն համապատասխան առաջարկություններ:

Հաջորդ ուղղությունը վերաբերում էր նպաստների ծրագրերի արդյունավետության եւ հասցեականության բարձրացմանը, առաջին հերթին՝ անապահովության գնահատման համակարգի մասով:

«Ամեն գնով» 30 միավոր ձեռք բերելու մղումը ապախթանելու համար իրականացվել են անապահովության գնահատման մոտեցումների եւ մեթոդաբանության արմատական վերանայման աշխատանքներ, որոնք առաջիկայում կներկայացվեն ՀՀ կառավարության հաստատմանը: Լուրջ աշխատանքներ պետք է տարվեն ընտանիքի առաջնային կարիքները հոգալու համար ճիշտ համակարգ ձեւավորելու ուղղությամբ»,-ասել է նախարարը:

Զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում, նախարարի խոսքով պետք է ֆինանսական միջոցների վերաբաշխում կատարվի՝ սահմանափակ ռեսուրսով ավելի շատ շահառուների ներգրավումն ու սպասարկումն ապահովելու համար, իսկ զբաղվածության որոշ ծրագրերի պատվիրակումը պետք է իրականացվի առավել մասնագիտացած կառույցներին:

Անդրադառնալով կենսաթոշակային ոլորտին՝ նախարարը դեռեւս չլուծված խնդիր է համարել աշխատանքային ստաժների ճշգրիտ հաշվարկումը եւ նշել, որ հրատապ քայլեր պետք է ձեռնարկվեն ոչ հավաստի փաստաթղթերի հիման վրա ստաժի հաշվարկման դեպքերի վերհանման եւ բացառման ուղղությամբ:

Անդրադարձ է կատարվել նաեւ ժամանակավոր անաշխատունակության, մայրության եւ մինչեւ 2 տարեկան երեխային խնամքի նպաստների ընթացակարգերի հետ կապված խնդիրների լուծմանը:

Խորհրդակցության ավարտին նշված բոլոր ուղղությունների հետ կապված նախարար Արտեմ Ասատրյանը հստակ հանձնարարականներ է տվել եւ յուրաքանչյուր ուղղության համար նշանակել պատասխանատուներ:

Պետք է վերականգնել 1994 թվականի զինադադարով հ... Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Կատար Արտակարգ դեպք Երևանում. «գիշերային թիթեռնիկը»... Այսօր Չշտապելու համաշխարհային օրն է Մոնիկա Բելուչին սկանդալի հերոսուհի է դարձել՝ ... Սոսո Պավլիաշվիլին չի կարողացել զսպել արցունքն... Ինչպե՞ս են մուլտֆիլմերն ազդում երեխայի հոգեկա... Սյուզան Մարգարյանը անճանաչելիորեն փոխվել է (լ... ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում թույլ տա... Ամերիկացի դերասան Դին Քեյնը Հայաստան է այցելե... Արարատյան դաշտում բացառիկ երեւույթ է նկատվում... Սա տեսնել է պետք. այս տան մեջ սենյակային բույ... Թուրքի ոտքը չի դրվի հունական կղզիներ. Հունաստ... Արմավիրցի 26-ամյա տղամարդը տանուլ տված 80 հազ... Ղրղզստանում ընդդիմությունը պատգամավորի ձերբակ... Տուլացի Օթելլոն խանդից այրել է կնոջն ու նրա չ... Եղանակը Հայաստանում Հայտնի է առաջին «թռչող մեքենայի» գինը, որը վա... Թրամփը հայտարարել է, որ իր պաշտոնավարման առաջ... Ծեծ չի եղել, մենք բոլորս բարեկամ ենք, Բազմասե... Մոսկվայում տեղի է ունենում «Նեմցովի երթը»` ան... Ծեծուջարդ Փարպիում. կիզակետում Բազմասեր Առաքե... Ինչո՞ւ է կարմիր գինին օգտակար սրտի համար Բազմասեր Առաքելյանի կողմնակիցները Առաքելյանի ... Ցավը մեղմող ֆիզիկական վարժություններ