Գերմանիայում Սուրբ Ծննդյան տոնավաճառի ժամանակ եղեւնին ընկել է մարդկանց վրա․ կան վիրավորներ (տեսանյութ)


Գերմանիայում Սուրբ Ծննդյան տոնավաճառի ժամանակ եղեւնին ընկել է մարդկանց վրա․ կան վիրավորներ (տեսանյութ)
Դեկտեմբեր 11 12:10 2017

Գերմանական Էշվայլեր քաղաքում Սուրբ Ծննդյան տոնավաճառի ժամանակ 15 մետրանող եղեւնին ընկել է հյուրերի վրա։ Եղեւնին ընկել է մանկական ատրակցիոնի վրա, նշվում է, որ տոնավաճառին բազմաթիվ մարդիկ էին մասնակցում։

Միջադեպի արդյունքում 5 հոգի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել։ Բարեբախտաբար, ատրակցիոնի վրա գտնվող երեխաները լուրջ վնասվածքներ չեն ստացել։

Ծառի ընկնելու պատճառները դեռ հայտնի չեն։ Տոնավաճառը առայժմ փակ կլինի։