Հայտնաբերել են մահացած


Հայտնաբերել են մահացած
Դեկտեմբեր 11 11:14 2017

Դեկտեմբերի 9-ին, ժամը 22:27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 78 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում՝ մահճակալին, հայտնաբերել 1956 թ. ծնված Ս. Գ.-ի դին: