«Եվրատեսիլ-2017»-ի հաղթող Սալվադոր Սոբրալին սրտի փոխպատվաստում են արել


«Եվրատեսիլ-2017»-ի հաղթող Սալվադոր Սոբրալին սրտի փոխպատվաստում են արել
Դեկտեմբեր 11 09:50 2017

«Եվրատեսիլ-2017»-ի հաղթող, երգիչ Սալվադոր Սոբրալի սիրտը փոխպատվաստել են։

Վիրահատությունը կատարվել է Լիսսաբոնում, երգիչն իրեն լավ է զգում։ Բժիշների խոսքով՝ վերականգնումը ժամանակ է պահանջելու։

27-ամյա Սոբրալը ի ծնե սրտի արատ ուներ, ինչի պատճառով էլ նա մրցույթի բոլոր փորձերին չեր կարողացել մասնակցել, սակայն կազմակերպիչները բացառություն էին արել՝ նրան թույլատրելով գլխավոր փորձին միայն մասնակցել։

Սոբրալը մրցույթի եզրափակչի ժամանակ հավաքեց 758 միավոր և գրավեց առաջին տեղը։