Եկատերինբուրգ-2017-ում ԿԿԱՖ մարզիկ Արթուր Առուշանյանը դարձել է KWU վարկածով աշխարհի կրկնակի չեմպիոն


Եկատերինբուրգ-2017-ում ԿԿԱՖ մարզիկ Արթուր Առուշանյանը դարձել է KWU վարկածով աշխարհի կրկնակի չեմպիոն
Դեկտեմբեր 10 23:28 2017

Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում կայացած Կիոկուշին կարատեի աշխարհի միության (KWU) աշխարհի 3-րդ առաջնության մինչև 60 կգ քաշային կարգում Կիոկուշին Կարատե Դո Ազգային Ֆեդերացիայի, Երևանի Կիոկուշին Ֆեդերացիայի և Կիոկուշին Կարատեի Հայաստանի հավաքականի մարզիկ Արթուր Առուշանյանը դարձել է չեմպիոն:

Եզրափակչում հայ մարզիկը հաղթել է Ռուսաստանը ներկայացնող ուժեղագույն մարզիկ Ֆարիդ Կասումովին:

Ի դեպ, Առուշանյանը (միջազգային սև գոտի, 2-րդ դան) աշխարհում դեռևս միակ մարզիկն է, ով հանդիսանում է այս հեղինակավոր մրցաշարի կրկնակի չեմպիոն:

Առաջնության նախօրեին KWU-ն իր պաշտոնական էջում ներկայացրել է 3-րդ KWUCHAMP-ի ֆավորիտներին: Ներկայացվել են մարզիկների վիճակագրական տվյալները՝ հաշվարկված վերջին կանխատեսումները, որոնք հիմնված են 2015թ-ից մինչ այսօր կարատեիստների հաջողությունների հիման վրա: Տվյալ քաշային կարգում (20 մասնակից) աշխարհի 2 նախկին առաջնությունների հաղթողներների շարքում էր գործող չեմպիոն Արթուր Առուշանյանը:

Նշենք, որ Արթուր Առուշանյանը և հավաքականի մյուս անդամները, ԿԿԱՖ և ԵԿՖ (միջազգային սև գոտի, 4-րդ դան) նախագահ Սպարտակ Գասպարյանի գլխավորությամբ, վաղը՝ դեկտեմբերի 11-ին, վերադառնալու են Հայաստան: Զվարթնոց օդանավակայանում դիմավորումը կլինի ժամը 14:00-ին: