Իջևանում պայմանագրային զինծառայողը մոտոցիկլով վրաերթի է ենթարկել 51-ամյա հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է


Իջևանում  պայմանագրային զինծառայողը մոտոցիկլով վրաերթի է ենթարկել 51-ամյա հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է
Դեկտեմբեր 10 23:13 2017

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տաուշի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, 21-ամյա Արսեն Կիրակոսյանը՝ իր վարած մոտոցիկլով Իջևան քաղաքի Անկախության փողոցում վրաերթի է ենթարկել նշված փողոցի բնակիչ, 51-ամյա Սվետլանա Բեգլարյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտոցիկլավարը փախուստի չի դիմել, օգնել է վիրավորին տեղափոխվել Իջևանի բժշկական կենտրոն, որտեղ սակայն, մեկ ժամ անց վիրավորը մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողներրը՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Սերժյոժա Ղալթախչյանի գլխավորությամբ: 

Ավելին` սկզբնաղբյուր կայքում