Մխիթարյանը ցանկանում է Մոուրինյուի հետ քննարկել իր ապագան


Մխիթարյանը ցանկանում է Մոուրինյուի հետ քննարկել իր ապագան
Դեկտեմբեր 10 22:47 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ դուրս էր մնացել թիմի հայտացուցակից «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում (1:2):

Հայ ֆուտբոլիստը բաց է թողել մանչեսթերցիների վերջին 7 հանդիպումներից 6-ը:

Ինչպես տեղեկացնում է «Daily Star»-ը, Մխիթարյանը ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդում» իր ապագայի վերաբերյալ զրուցել Ժոզե Մոուրինյուի հետ:

Հենրիխը և նրա խորհրդատուները ցանկանում են պորտուգալացի մասնագետից պարզել, թե արդյոք ֆուտբոլիստն ունի ապագա «Օլդ Թրաֆորդում»:



loading...