Երևանում ՌԴ քաղաքացին ընկել է ձորը


Երևանում ՌԴ քաղաքացին ընկել է ձորը
Դեկտեմբեր 10 15:53 2017

Դեկտեմբերի 9-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 40 հասցեի մոտակայքում քաղաքացի է ընկել ձորը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ ՌԴ քաղաքացի՝ 1980 թ. ծնված Ստանիսլավ Չ.-ը՝ կորցնելով հավասարակշռությունը ընկել է ձորը (մոտ 35մ բարձրությունից):
Փրկարարները Ս. Չ.-ին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ: