Կազմվել է Եվրոպայում ամենացածր աշխատավարձով երկրների ցանկը. Հայաստանը 4-րդ՝ «պատվավոր» հորիզոնականում է


Կազմվել է Եվրոպայում ամենացածր աշխատավարձով երկրների ցանկը. Հայաստանը 4-րդ՝ «պատվավոր» հորիզոնականում է
Դեկտեմբեր 10 14:20 2017

Ուկրաինացի փորձագետները կազմել են ամենացածր աշխատավարձը ստացող եվրոպական երկրների ցուցակը, որը հրապարակվել է Texty.org.ua վերլուծական կենտրոնի պաշտոնական կայքում։ Հաշվի են առնվել միջին ամսական մաքուր աշխատավարձի ցուցանիշները, ինչի հիման վրա էլ առաջին հորիզոնականում հայտնվել է հենց Ուկրաինան (190 եվրո), երկրորդ տեղում Մոլդովան է (216 եվրո), երրորդում՝ Ադրբեջանը (232 եվրո), իսկ չորրորդում՝ Հայաստանը (251)։ Տասնյակը եզրափակում են Վրաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ալբանիան, Մակեդոնիան և Սերբիան։ Միջին աշխատավարձի ամենաբարձր ցուցանիշը Շվեյցարիայում է արձանագրվել (4421 եվրո), նրան հաջորդում են Իսլանդիան (3440 եվրո) և Նորվեգիան (3405 եվրո):