Վրացական ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել հաջակցություն Սաակաշվիլիի


Վրացական ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել հաջակցություն Սաակաշվիլիի
Դեկտեմբեր 10 17:17 2017

Վրացական ընդդիմադիր (նախկին իշխող) «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը ստորագրահավաք է սկսել հաջակցություն Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի։ Այս մասին հայտնում է Interfax-ը։

Կուսակցությունը կոչ է անում վրացական իշխանություններին դադարեցնելու Սաակաշվիլիի քաղաքական հետապնդումը։ «Հակառակ դեպքում իշխանությունները քաղաքացիական բողոք կստանան ողջ երկրի մասշտաբով»,-սպառնացել է կուսակցությունը։ Դրա ներկայացուցիչների կարծիքով՝ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալությունը Կիևում հանդիսանում է և՛ քաղաքական հետապնդում, և՛ չի համապատասխանում ժողովրդավարությանը։

«Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ իրագործված գործողությունները՝ նրան քաղաքացիությունից զրկելուց մինչև ձերբակալություն ուղղված են որպես քաղաքական հակառակորդ նրա չեզոքացմանը, ինչը որևէ առնչություն չունի արդարադատության հետ»,-ասվում է կուսակցության հայտարարության մեջ։