Լեոնարդո դա Վինչիի ամենաթանկ նկարը կցուցադրվի Աբու Դաբիի Լուվրում


Լեոնարդո դա Վինչիի ամենաթանկ նկարը կցուցադրվի Աբու Դաբիի Լուվրում
Դեկտեմբեր 10 19:28 2017

Աբու Դաբիում ֆրանսիական Լուվրի առաջին մասնաճյուղը պլանավորվում է իր ցուցադրությունում ներառել Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը, որը նոյեմբերին աճուրդում վաճառվել է ռեկորդային 400 մլն դոլարով:

«Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչն» ուղարկվում է Աբու Դաբիի Լուվր», -ասվում է թանգարանի Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:

Հաղորդվում է, որ նկարն աճուրդում ձեռք է բերել սաուդցի արքայազն Բադեր բին Աբդուլա բին Մոհամմեդ բին Ֆարհան ալ Սաուդը, ով Սքաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի ընկերն է: