Կալիֆորնիայում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա. կան զոհեր


Կալիֆորնիայում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա. կան զոհեր
Դեկտեմբեր 10 12:10 2017

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում թեթև շարժիչով ինքնաթիռ է ընկել բնակելի տներից մեկի վրա։ Այդ մասին հաղորդել է Fox 5 հեռուստաալիքը։ Զոհվել է առնվազն 2 մարդ։ Օդանավում եղել է 4 հոգի, որոնցից 2-ը ավիավթարից հետո ողջ են մնացել։ Նրանց տեղափոխել են հիվանդանոց։ Նշվում է, որ վթարի պահին տանը ոչ ոք չի եղել, բացի շնից, որը էլ սատկել է։ Իսկ վթարից հետո տունն ամբողջովին այրվել է։