«Գահերի խաղի» աստղը հայտնել է՝ երբ է թողարկվելու սերիալի 8-րդ եթերաշրջանը


«Գահերի խաղի» աստղը հայտնել է՝ երբ է թողարկվելու սերիալի 8-րդ եթերաշրջանը
Դեկտեմբեր 10 23:00 2017

«Գահերի խաղը» հեռուստասերիալում Սանսա Սթարքի դերակատարուհին՝ դերասանուհի Սոֆի Թյոռները, հայտարարել է, որ նոր եթերաշրջանի թողարկումը նշանակված է 2019 թվականին: Այդ մասին հայտնել է Variety հրատարակությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հեռուստասերիալի հաջորդ եւ վերջին՝ ութերորդ եթերաշրջանի թողարկումը սպասվում է 2018 թվականի վերջին կամ 2019 թվականի սկզբին:

«Գահերի խաղը» կթողարկվի 2019 թվականին»,-հայտարարել է Թյոռները, պատասխանելով այն հարցին, թե ինքը հուզված է արդյոք ութերորդ եթերաշրջանի պրեմիերայի կապակցությամբ:

«Գահերի խաղը» ֆենթեզի ժանրի ժողովրդականություն վայելող ամերիկյան սերիալ է, որը հիմնված է Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» վեպերի շարքի վրա: Սերիալի ստեղծողներն ստացել են հեղինակավոր «Էմմի»-ի 38 մրցանակ: Ավելի վաղ հայտնի էդարձել, որ «Գահերի խաղի» յոթերորդ եթերաշրջանի եզրափակիչ էպիզոդը, որը թողարկվել է օգոստոսի վերջին, հավաքել է սերիալի համար ռեկորդային 16,5 միլիոն դիտում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: