Եգիպտոսում հայտնաբերվել է 3000 տարեկան մումիա


Եգիպտոսում հայտնաբերվել է 3000 տարեկան մումիա
Դեկտեմբեր 10 18:00 2017

Հնագետները եգիպտական Լուքսոր քաղաքում հայտնաբերել են մումիա։ Այն հուղարկավորվել էր մոտ 3000 տարի առաջ։ Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը։

Հնագետների խոսքով՝ մումիան փաթաթված է եղել սպիտակեղենի մեջ։ Ենթադրվում է, որ հուղարկվորված մարդը հնագույն ժամանակներում եղել է բարձրաստիճան անձ։ Գիտնականները կարծում են, որ նրան անվանել են Ջեհութի Մես, քանի որ հենց այդ անունն է գրված շիրմապատերից մեկի վրա։

Գերեզմանը, որտեղ գտնվել է մումիան, հայտնաբերվել էր գերմանացի հետազոտող Ֆրեդերիկո Կամպի կողմից դեռևս 90-ականներին, սակայն այդպես էլ չէր ուսումնասիրվել։