Չերչիլի ակնոցը գրեթե 10 հազար դոլարով վաճառվել է աճուրդում


Չերչիլի ակնոցը գրեթե 10 հազար դոլարով վաճառվել է աճուրդում
Դեկտեմբեր 10 18:16 2017

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլին (1874 – 1965) պատկանող ընթերցանության ակնոցը 7,3 հազար ֆունտով (9,8 հազար դոլարով) վաճառվել է աճուրդով՝ գրեթե հինգ անգամ գերազանցելով գնահատման գինը: Այս մասին հեռախոսով ՏԱՍՍ-ին հայտնել է Catherine Southon Auctioneers & Valuers աճուրդային տան, որը դեկտեմբերի 6-ին անցկացրել է աճուրդը, սեփականատեր Քեթրին Սաութոնը:

CW Dixey & Son ֆիրմայի արտադրության կլոր ակնոցի սկզբնական արժեքը կազմել է հազարից մինչեւ 2 հազար ֆունտ:

Ինչպես պատմել են աճուրդի տանը, Չերչիլը մի քանի ակնոց է ունեցել տարբեր կարիքների համար. մեկն ընթերցանության, մյուսները ճառեր արտասանելու համար: Ժամանակի ընթացքում դրանք դարձել են քաղաքական գործչի նույնպիսի անփոփոխ ատրիբուտն, ինչպիսիք էին սիգարը կամ բոլորագլխարկը: