Էջմիածնում դաժան սպանություն կատարողը կալանավորվեց. առաջիկայում նա կտեղափոխվի հոգեբուժարան


Էջմիածնում դաժան սպանություն կատարողը կալանավորվեց. առաջիկայում նա կտեղափոխվի հոգեբուժարան
Դեկտեմբեր 10 11:10 2017

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Կարապետյանը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության (Էջմիածին) դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի բնակիչ՝ 71-ամյա Սլավիկ Մաթևոսյանի նկատմամբ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դատավոր Վահե Խալաթյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշել է բավարարել ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը և Ս. Մաթևոսյանը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կալանավորվել է։


Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Մինչ ձերբակալվելը, Ս. Մաթևոսյանը իրավապահներին հայտնել էր, որ ինքը իր զոհին սպանել է, քանի որ նա գողացել է ինչ-որ գումար, մինչդեռ կան կասկածներ, որ նա այդկերպ փորձում է թյուրիմացության մեջ գցել իրավապահներին, թե իբրև սպանվածն է գումարը գողացել՝ ցանկանալով նաև իր վայրագությունը արդարացնել։
Իրավապահները ունեն նաև օպերատիվ տեղեկություններ, որ սպանվածը երբևիցե չի ունեցել ֆինանսական խնդիրներ, սոցիալապես անապահով չի եղել և հակված են այն մտքին, որ նա չէր կարող մարդասպանի գումարը գողանար։
ՀԿԳ ավագ քննիչ Ա. Կարապետյանի որոշմամբ նշանակվել է նաև դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն, և առաջիկայում Ս. Մաթևոսյանը տեղափոխվելու է Նուբարաշենի հոգեբուժարան։

 

 

Մանրամասները՝ այստեղ.



loading...