Մարդու հետընթացի մասին հոդվածում Independent-ը Թրամփի լուսանկարն է տեղադրել


Մարդու հետընթացի մասին հոդվածում Independent-ը Թրամփի լուսանկարն է տեղադրել
Դեկտեմբեր 10 11:34 2017

The Independent թերթը մարդկության անկման մասին հոդվածը նկարազարդել է Դոնալդ Թրամփի լուսանկարով: Այս մասին ասվում է պարբերականի թվիթերյան էջում:

Հոդվածում խոսվում է Frontiers in Psychology ուսումնասիրության մասին, որ մարդկային ռասսայի զարգացումը հասել է զարգացման գագաթնակետին այնպիսի ցուցանիշերով ինչպիսիք են՝ աճը, ուժը և տարիքը:


«Այդ բնութագրերն այլևս չեն աճի՝ չնայած հետագա անդադար առաջընթացին սննդի բժշկության և գիտության ոլորտներում: Սա խոսում է այն մասին, որ ժամանակակից հասարակությունը մեր տեսակներին հնարավորություն է տվել հասնել իրենց սահմաններին: Մենք դա գիտակցող առաջին սերունդն ենք»,- պնդում է ուսումնասիրության համահեղինակ Ժան-Ֆրանսուա Տուսսենը:

«Այս լուսանկարին նայելիս թվում է, թե աշխարհն արդեն անկում է ապրել»,- գրում է Sabaone-ը: