Էրզրումի մոտակայքում թագավորական դամբարան է հայտնաբերվել


Էրզրումի մոտակայքում  թագավորական դամբարան է հայտնաբերվել
Դեկտեմբեր 10 11:16 2017

Էրզրումի պատմությունն ու մշակույթն ուսումնասիրող թուրք հնագետ, գրող Օմեր Ֆարուք Քըզըլքայան քաղաքի մոտակայքում հնագույն լեռնային բնակավայր է հայտնաբերել:

Ինչպես տեղեկացնում է Rusarminfo-ն, ժայռափոր բնակավայրի տարածքում որոշակի քարե կառույց կարելի է նկատել, որը նման է գերեզմանոցի, ինչպես նաև 50 մետր խորությամբ ջրի թունել կա:

Հնագետների կարծիքով՝ բնակավայրը կարելի է թվագրել Ուրարտուի թագավորության ժամանակաշրջանին, իսկ հայտնաբերված քարե սարքավորումն օգտագործվել է որպես դամբարան թագավորների և նրանց ընտանիքների ներկայացուցիչների համար: