Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Ռուսաստանի հետ «սառը պատերազմի» մասին


Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Ռուսաստանի հետ «սառը պատերազմի» մասին
Դեկտեմբեր 10 15:08 2017

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնը հայտարարել է, որ ներկա պահին իր երկիրը գտնվում է Ռուսաստանի հետ «սառը» պատերազմի» վիճակում: «Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի դեմ տարբեր մակարդակներով պատերազմ է մղում: Մենք գտնվում ենք սառը պատերազմի վիճակում, որի ընթացքում Ռուսաստանը անհավանական ակտիվություն է ցուցաբերում՝ փորձելով վնաս հասցնել բրիտանական շահերին», ասել է Ուիլյամսոնը Daily Mail-ի հետ հարցազրույցում: Քաղաքական գործիչը նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը ցանկացած միջոց կգործադրի, որպեսզի խաթարի բրիտանական և արևմտյան շահերը: Միացյալ Թագավորության ՊՆ ղեկավարի խոսքերով, Կրեմլի վարձկանները սոցցանցերում ակտիվ գործունեություն են ծավալել այդ ուղղությամբ: Նշենք, որ նոյեմբերին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանին համարել է «սպառնալիք համաշխարհային կարգերին» և Մոսկվային մեղադրել օտարերկրյա ընտրություններին միջամտելու մեջ: