Հայտնաբերվել է աշխարհի ամենահին աչքը


Հայտնաբերվել է աշխարհի ամենահին աչքը
Դեկտեմբեր 10 10:50 2017

Էստոնիայում հետազոտողները հայտնաբերել են աչքի քարացած մնացորդներ, որոնց տարիքը 530 մլն տարի է: Փորձագետների կողմից ուսումնասիրված մեռած ծովային կենդանու մնացորդները ներառում են ամենահին աչքը: Զարմանալի է, որ դրա կառուցվացքը կարելի է գտնել նաեւ ժամանակակից աշխարհում՝ մեղուների, ճպուռների եւ խեցգետինների մոտ: 500 միլիոն տարիների ընթացքում աչքի կառուցվածքը գրեթե չի փոխվել, հաղորդում է moya-planeta.ru-ն: Աչքը պատկանել է սարդերի նախնիին՝ տրիլոբիտին: Մեծ Բրիտանիայի Էդինբուրգի համալսարանի մասնագետները նշում են, որ տրիլոբիտների տեսողությունը գերազանց չի եղել, բայց նրանք կարողացել են գիշատիչների կամ ճանապարհի խոչընդոտները տեսնել: «Այս բացառիկ քարացվածությունը ցույց է տալիս, թե ինչպես են հնագույն կենդանիները տեսել աշխարհը հարյուր միլիոնավոր տարիներ առաջ: Հատկանշական է, որ աչքերի կառուցվածքը եւ գործառույթները գրեթե կես միլիարդ տարի անց չեն փոխվել», - ասում են գիտնականները: