Թուրքիայում կալանավորված համշենահայ ամուսիններին ազատ են արձակվել բանտից


Թուրքիայում կալանավորված համշենահայ ամուսիններին ազատ են արձակվել բանտից
Դեկտեմբեր 10 10:42 2017

Համշենահայ ակտիվիստ և մտավորական Ջեմիլ Աքսուն և նրա կինը՝ Նուրջան Վայիչ Աքսուն, դեկտեմբերի 8-ին ազատ են արձակվել թուրքական բանտից՝ մի քանի շաբաթ կալանավորված լինելուց հետո:

Ինչպես հայտնում է The Armenian Weekly-ն, քաղաքական ակտիվիստ և մարդու իրավունքների պաշտպան Նուրջանը կալանքի տակ էր հայտնվել հոկտեմբերի 19-ին տանն իրականացված ոստիկանական գրոհի ժամանակ: Նրա ամուսինը՝ լրագրող և հասարակական ակտիվիստ Ջեմիլը, ևս ձերբակալվել էր «հանցագործություն քարոզելու» մեղադրանքով՝ սոցցանցում վերջինիս գրառման պատճառով: Աքսուն ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության տեղի կենտրոնի համանախագահն է:

Ամուսինները Արդվին նահանգի Հոպա գյուղից են, որը գտնվում է Վրաստանի հետ սահմանից 12 կմ հեռավորությամբ: Նրանք մշտապես բարձրաձայնում են էկոլոգիական ու կանանց իրավունքներին առնչվող հարցերը, ինչպես նաև հանդես են գալիս Թուրքիայի կառավարության գործունեության քննադատական ելույթներով:

Հիշեցնենք, որ զմուսինները փոքրիկ երեխա ունեն՝ Արևը, որը ծնողների ձերբակալությունից հետո մենակ էր մնացել: