Իրաքն Իրանի հետ համաձայնագիր է ստորագրել Քիրքուքից նավթի արտահանման մասին


Իրաքն Իրանի հետ համաձայնագիր է ստորագրել Քիրքուքից նավթի արտահանման մասին
Դեկտեմբեր 10 10:24 2017

Իրաքն Իրանի հետ համաձայնագիր է ստորագրել Քիրքուքի հանքավայրերից օրական 30-60 000 բարել իրաքյան նավթի հարևան երկիր արտահանման մասին: «Փրայմ» գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Իրաքի նավթի նախարար Ջաբար ալ-Լաիբին:

 

«Համաձայնագիրը, որն այսօր ստորագրել է Իրաքյան SOMO նավթային մարքեթինգային ընկերությունն իրանական կողմի հետ իրաքյան նավթի արտահանման վերաբերյալ, նախատեսում է իրաքյան նավթը ցիստերններով հասցնել մինչև իրանական Քերմանշահ նահանգի հետ սահման մինչ իրանական կողմը նույն ծավալի և նույն որակի նավթ կմատակարարի Իրաքի հարավային նավահանգիստներ»,- նշել է ալ-Լաիբին:

Ընկերության գլխավոր տնօրեն Ալա ալ-Յասիրին հավելել է, որ նավթի արտահանումը կսկսվի մոտ ժամանակներս նավթի փոխադրումով զբաղվող ընկերությունների միջև տենդերի անցկացումից հետո: