Բանանի կեղևը թրջեք ջրով. ահա՝ ինչու


Բանանի կեղևը թրջեք ջրով. ահա՝ ինչու
Դեկտեմբեր 10 23:00 2017

Այս մեթոդը նույնիսկ ամենաթոշնած կամ հիվանդ բույսերի հետ կարող է հրաշքներ գործել։ Բանանի կեղևը սենյակային բույսերի համար ամենաարդյունավետ պարարտանյութն է։

Բանանն իր մեջ պարունակում է մեծ թվով օգտակար նյութեր, որոնք ամրացնում են տնային և այգու բույսերի արմատները, նպաստում դրանց աճին և ծաղկմանը։

Բանանի կեղևով պարարտանյութ.

1. Պետք է նշել, որ բանանի միջուկը նույնպես շատ լավ պարարտանյութ է։ Տրորեք մեկ բանանը պատառաքաղով, ավելացրեք կես բաժակ ջուր։ Եթե ուզում եք շտապ օգնել որևէ «մեռնող» բույսի, ապա այս էքսպրես-միջոցը արագորեն նրան կվերադարձնի կյանքի։

2. Բանանի միջուկի և ջրի խառնուրդը կարելի է լցնել հողի մեջ։

3. Սակայն բանանի կեղևը ավելի էժան և հասանելի միջոց է, քան բանանի միջուկը։ Կեղևի վրա ջուր լցրեք և թողեք այդպես մեկ օր։

4. Խառնեք ստացված թուրմի 1 բաժակը 5 բաժակ սովորական ջրի հետ։

5. Մշտապես ջրեք բույսերը այդ հրաշագործ խառնուրդով։

6. Ուշագրավ է, որ բանանի կեղևը այս առումով կարելի է օգտագործել մի քանի անգամ։ Կրկին նույն կեղևի վրա ջուր լցրեք և հավատացած եղեք, որ այն կրկին կգործի նույն էֆֆեկտը բույսերի համար։



loading...