Կենդանակերպի երեք նշան, որ խենթացնում են արդեն իսկ իրենց ներկայությամբ


Կենդանակերպի երեք նշան, որ խենթացնում են արդեն իսկ իրենց ներկայությամբ
Դեկտեմբեր 10 22:00 2017

Ահա 3 ամենասեքսուալ կենդանակերպի նշանները․


Աղեղնավոր
Ում բախտը, որ բերել է, դա Աղեղնավորի զույգն է, քանի որ հիմնականում կենդանակերպի այս նշանի տակ ծնվածները միակնասեր են: Սակայն այս հանգամանքը չի խանգարում նրանց լինել շատ կրքոտ իրենց երկրորդ կեսի նկատմամբ: Աղեղնավորներն անկողնում սիրում են ներդաշնակություն, երբեք չեն շեղվում կողմնակի մանրուքների վրա և պատրաստ են սիրած մարդու հաճույքի համար անել առավելագույնը:

Ինչու՞ է մարդկանց այդքան ձգում ավելի մոտիկից ծանոթանալ Աղեղնավորի հետ: Գաղտնիքը նրանց անսպառ էներգիայի և ինքնավստահության մեջ է, որը Աղեղնավորին ոչ միայն դարձնում է հաջողակ աշխատանքի մեջ, այլև ընդգծում է հասուն սեքսուալությունը:


Կարիճ
Կարիճները բազմակողմանի են: Այս հատկությունը միշտ տարբերում է նրանց կենդանակերպի այլ նշաններից: Նրանք յուրաքանչյուր պահի պատրաստ են նոր բացահայտումների: Մեզանից յուրաքանչյուրը ներքուստ ցանկանում է փորձարկումներ մտերմության պահին, սակայն, ոչ բոլորն են պատրաստ գնալ դրանց, երբ հնարավորություն է ընձեռնվում: Կարիճը կրքոտ և անզուսպ կերպով պատրաստ է հետազոտել իրեն և իր զույգին՝ բացահայտելով հաճույք պատճառելու նորանոր տարբերակներ:

Միակ բանը, որ կարող է վանել այս նշանից՝ զույգերին հաճախ փոխելու նրանց հատկությունն է: Միաժամանակ Կարիճը դավաճանության համար մեղքի զգացում չի ունենում՝ արդարացնելով այն իր անհավանական զգացմունքայնությամբ:


Երկվորյակ
Երկվորյակների մոտ ներքուստ թաքնվող հակասությունները հուշում են կրքերի իրական բորբոքման մասին: Սովորաբար Երկվորյակները հմայում են նրանց, ովքեր հոգնել են սովորական առօրեականությունից։ Կենդանակերպի այս նշանի տակ ծնված մարդիկ կարողանում են մեկ հայացքով սիրահարեցնել:

Երկվորյակի գործիքն արդյունավետությունն է, որին շատերը խաբնվում են: Ավաղ, մոտիկից նայելու դեպքում կարելի է հասկանալ դառը սխալը: Երկվորյակները վառ են, նորաձև, հետաքրքիր, սեքսուալ, սակայն դա ընդամենը նրանց մեկ կողմն է: Նրանք չափազանց շահամոլ են և բավարավածություն են փնտրում միայն սեփական կարիքների համար:
Կենդանակերպի այս 3 նշաններն ամենաիմպուլսիվն են, կայծակնայինը և ձգողը: Նրանց ուժը ներքին էներգիայի մեջ է և այս նշանների գլխավոր խնդիրն է չվատնել այն զուր, այլ մտածված օգտվել այդ պարգևից: Միայն այդ դեպքում Աղեղնավորները, Երկվորյակները և Կարիճները կլինեն ուժեղ և երջանիկ: