Երևանցի 24-ամյա տղամարդը 5 տարեկան աղջնակի հետ փակվել է զուգարանում, մերկացրել է նրան և…


Երևանցի 24-ամյա տղամարդը 5 տարեկան աղջնակի հետ փակվել է զուգարանում, մերկացրել է նրան և…
Դեկտեմբեր 10 00:32 2017

1in.am-ը գրում է.

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ավարտվել է Ալիկ Ա.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

24-ամյա Ալիկին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ 5 տարեկան աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար:

Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Ա.-ն 2014 թվականին ծանոթացել է երևանաբնակ Գալուստ Բ.-ի (անունը փոխված է) հետ: Իմացել է, որ Գալուստը իր բնակարանի մի սենյակը նյութական կարիքից դրդված՝ վարձով է տալիս:

Ալիկը ցանկություն է հայտնել այդ սենյակը վարձելու և վարձակալական հիմունքներով ապրել է այնտեղ՝ Գալուստի ընտանիքի հետ կիսելով ընդհանուր նշանակության սենյակները՝ խոհանոցը, սանհանգույցը:

Բնակարանում ապրել է Գալուստի ընտանիքը՝ Գալուստը, կինը, նրանց որդին ու 2011 թվականին ծնված դուստրը՝ Ալլան (անունը փոխված է):

Հետագայում Ալիկի վարձած սենյակում «հանգրվանել է» նաև նրա եղբայրը: Նույն սենյակում վարձակալական հիմունքներով սկսել են ապրել նաև երիտասարդ ամուսիններ՝ Գեղարքունիքից:

Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Ա.-ն տանտիրոջ ընտանիքի անդամների հետ ունեցել է «բարեհաճ փոխհարաբերություններ», սակայն դեպքին նախորդող մեկ-երկու ամիսների ընթացքում ցուցաբերել է տարօրինակ վարքագիծ, մասնավորապես՝ սկսել է չարաշահել ալկոհոլը:

2016 թվականի հունիսի 20-ին, ժամը 19-ի սահմաններում Ալիկն աշխատանքից վերադարձել է անսթափ վիճակում: Նրա եղբայրը հանդիմանել է նրան, պահանջել է, որ Ալիկը քնի՝ սթափվելու համար: Ալիկը եղբորը լսելով՝ գնացել է պատշգամբ, նստել է աթոռին ու քնել է, եղբայրը նույնպես գտնվել է պատշգամբում՝ համակարգչի մոտ:

Ժամը 21-ի սահմաններում աշխատանքից վերադարձել է տանտեր Գալուստը: Կինը գանգատվել է, որ վարձակալ Ալիկը նորից հարբած է եկել, պահանջել է, որ Գալուստը Ալիկին հանի իրենց տանից:

Գալուստը հանգստացրել է կնոջը, ապա զրուցել է մյուս վարձակալի հետ: Այդ ընթացքում նրանց կանայք խոհանոցում ընթրիք են պատրաստել:

Ժամը 22-ի սահմաններում Ալիկն արթնացել է, եղբորից գումար է խնդրել, որ գնա Աբովյան: Վերցրել է գումարը, բայց բնակարանից դուրս չի եկել, գնացել է խոհանոց, փորձել է զրուցել Գալուստի կնոջ հետ: Վերջինս զայրացել է նրա վրա, պահանջել է, որ Ալիկը գնա քնելու: Բայց Ալիկն ասել է, թե մեկնում է Աբովյան, ու դուրս է եկել խոհանոցից:

Ալիկը զրուցել է նաև տանտիրոջ հետ, ասել է, թե Աբովյան է գնում: Գալուստը Ալիկի անսթափ տեսքը նկատի ունենալով՝ հորդորել է, որ նա հետաձգի ուղևորությունը, գնա քնելու: Բայց Ալիկն ասել է, թե պարտադիր պիտի գնա Աբովյան:

Ավելին` սկզբնաղբյուր կայքում



loading...