10 նշան, որ նա սիրում է քեզ


10 նշան, որ նա սիրում է քեզ
Դեկտեմբեր 10 08:18 2017

Ուզում ես իմանալ' սիրու՞մ է, թե՞ չէ: Հերիք է տանջես խեղճ երիցուկներին. օգտվիր ողջամտությունից և մեր հուշումներից: Եվ այսպես, իսկական սիրո 10 նշան...
1. Նա ուշադիր լսում է քեզ, չի ընդհատում: Որոշ ժամանակ անց նա, իհարկե, չի ցիտում քեզ, բայց հիշում է, թե ինչ եք քննարկել: Չէ՞ որ դու իսկապես հետաքրքիր ես նրան:
2. Նա զանգահարում է, եթե խոսք է տվել: Եթե խոսք չի տվել, էլի զանգում է: Ոչ թե որովհետև ձանձրանում է կամ ցանկանում է կառավարել քեզ: Պարզապես սիրում է և կարոտում:
3. Հիվանդ պառկա՞ծ ես: Սիրելիդ դեղեր է գնում, բժիշկ կանչում և հավի արգանակ պատրաստում: Եթե նրա համբերությունը հերիքի մեկ օրից ավել հոգ տանել քո մասին, ուրեմն հաստատ անտարբեր չի քո հանդեպ: Իսկ եթե նա մնա այդ ռեժիմով մի շաբաթ, ապա դա հաստատ սեր է...
4. Նա չի պնդում, որ ավելի մտերիմ դառնաք: Նա չի ստիպում քեզ քնել իր հետ, քո առաջ պայման չի դնում, որ եթե չքնեք, ապա կբաժանվեք:
5. Նա դուր է գալիս հարազատներիդ և ընկերներիդ և հաճույքով շփվում է նրանց հետ: Նրա հարազատներն ու ընկերները նույնպես քեզ հեշտ են ընդունել իրենց շրջապատ: Դա լավ նշան է, քանի որ սովորաբար պատահական աղջիկներին չեն ծանոթացնում իրենց ծնողների հետ:
6. Նա վճարում է սրճարանի հաշիվը, կինոյի տոմսերի և տաքսու գինը: Նա չի ցանկանում գնել քեզ, պարզապես պատրաստ է պատասխանատվություն կրել երկուսիդ համար:
7. Նա սիրում է նայել քեզ վրա: Նա թերություններ չի փնտրում, չի պահանջում, որ փոխես սանրվածքդ կամ հանես մինի-կիսաշրջազգեստդ: Նա պարզապես անկեղծորեն հիանում է քեզնով:
8. Երբ տխրում ես, նա պատրաստ է քեզ ժամերով սփոփել զայրանալու և հոգեբանին դիմելու առաջարկ անելու փոխարեն: Տղամարդիկ, որպես կանոն, վատ են տանում կնոջ հիսթերիաները, բայց եթե նա հանդուրժում է դրանք, ուրեմն իսկապես հավանում է քեզ:
9. Նա երբեք չի համեմատում քեզ իր նախկինների հետ: Դու եզակի ես, և վերջ:
10. Երբ ասում ես, որ ոչինչ չես կարող խոստանալ իրեն, նա տեսարան չի սարքում: Նա պատրաստ է սպասել որքան անհրաժեշտ է, քանի որ սիրում է:
Կասես, որ տղամարդիկ սիրել չգիտե՞ն: Գիտեն: Պարզապես սերը տաղանդ է, որը, ցավոք, ամեն մեկի մոտ չէ, որ կա: Եվ եթե ձեր զույգում կան վերոնշյալ կետերից գոնե վեցը, ապա կան շանսեր, որ դուք երջանիկ կլինեք: