Ադրբեջանցիները պահանջել են մոսկովյան խանութի վաճառքից հանել արցախյան դոշաբը


Ադրբեջանցիները պահանջել են մոսկովյան խանութի վաճառքից հանել արցախյան դոշաբը
Դեկտեմբեր 10 00:13 2017

Օրեր առաջ մի խումբ ադրբեջանցիներ սկանդալ էին սարքել Մոսկվայի սուպերմարկետներից մեկում՝ պահանջելով վաճառվող ապրանքների շարքից վերացնել Արցախում արտադրված թթի դոշաբը:

«Ադրբեջանցի արմատականները խանութի ղեկավարությանը հայտարարել են, որ վերջիններս խախտում են ՌԴ օրենսդրությունը, որով արգելվում է արցախյան արտադրանք վաճառել: Դա, իհարկե, բացարձակ սուտ է», - Rusarminfo-ին հայտնել է Ռուսաստանում Հայերի միության փոխնախագահ Լևոն Մանուկյանը:

Նրա խոսքով՝ խանութի ղեկավարները դիմել է փաստաբանների, որոնք Ռուսաստանի օրենսդրության և ոչ մի կետի խախտում չեն գրանցել:

Ադրբեջանցիներն արդյունքում անցել են սպառնալիքների և խոստացել են «լուծել հարցը», սակայն չեն նշել, թե ինչ ճանապարհով: