Ձեր կոշիկն ու Ձեր բնավորությունը


Ձեր կոշիկն ու Ձեր բնավորությունը
Դեկտեմբեր 11 00:00 2017

Բարձրակրունկ կոշիկներ
Բարձր և բարակ կրունկներով կոշիկներ նախընտրող կանայք սիրում են լինել ուշադրության կենտրոնում: Նրանք համարում են, որ աշխարհը թատրոն է, բայց դերասանուհին պետք է մեկը լինի: Քմահաճ և մի փոքր երես առած այս կանայք հաճախ օգտագործում են իրենց կանացիությունը նպատակին հասնելու համար: Հոգու խորքում նրանք համոզված են, որ տղամարդիկ ստեղծված են, որպեսզի լինեն իրենց ոտքերի տակ:

Բալետկաներ
Այսպիսի կոշիկ նախընտրում են բարեհամբույր, նուրբ, մի փոքր ձանձրալի կանայք, ովքեր հոգու խորքում չեն ցանկանում ընդունել, որ մանկությունն ավարտվել է: Նրանք շատ ուշ են մտերմանում անծանոթների հետ: Որպես կանոն, գլուխ են հանում նորաձևությունից և միշտ կրում են ամենավերջին նորույթները: Նրանք ուշադիր են, մեծահոգի և հաճախ տղամարդկանց մոտ արթնացնում են նրանց պաշտպանելու ցանկություն:

Կոպիտ կոշիկներ
Ծանր «զինվորական» կոշիկներ նախընտրող կանայք, որպես կանոն, մի փոքր ինքնամփոփ են և եսակենտրոն: Նրանք չեն վստահում մարդկանց և օգնություն են խնդրում միայն այն դեպքերում, երբ ոչինչ այլևս հնարավոր չէ անել: Նրանք շուտ են հասունանում և բավականին խելացի են:

Սպորտային կոշիկ
Սպորտային կոշիկի սիրահարները հիմնականում գաղափարների աղբյուր են լինում: Նրանք ստեղծարար են, սիրում են ճանապարհորդել, չեն կարողանում երկար ժամանակ նույնը տեղում մնալ: Նրանք սիրում են շրջապատել իրենց ընկերներով և սիրելի մարդկանցով, իսկ նրանց բացակայության դեպքում կարող են շատ խորը դեպրեսիայի մեջ ընկնել: Նրանք համարում են, որ ամեն ինչ պետք է հարմարավետ լինի, ինչպես իրենց կոշիկը:

Նորաձև կոշիկ
Գորշ ամբոխից տարբերվելու ցանկությունն այս կանանց մոտ նույնքան բնական կարիք է, որքան, օրինակ, շնչելը: Նրանք համոզված են, որ մարդկանց ընդունում են հագուստով, ինչու չէ, նաև ճանապարհում հագուստով: Կյանքն իրենց համար սնդուսափայլ ամսագրի էջերի հավաքածու է:

Տանգետկա կամ պլատֆորմա
Այսպիսի կոշիկի սիրահարները բավականին հաճախ ընտրության տանջանքների մեջ են լինում. ցանկանում են հասցնել ամեն ինչ ու միանգամից, բայց միշտ չէ, որ դա նրանց մոտ ստացվում է: Նրանք ինքնավստահ են, սիրում են ղեկավարել, հրամաններ տալ, պրակտիկ են և հաճախ իրենք էլ զարմանում են սեփական հաջողություններից: Նրանք համարում են, որ սիրելի մարդու ընտրությունը կարևոր գործ է, ուստի գրեթե երբեք չմտածված քայլերի չեն դիմում: