Գերմանիայում մի ամբողջ գյուղ է վաճառվում 125 000 եվրոյով


Գերմանիայում մի ամբողջ գյուղ է վաճառվում 125 000 եվրոյով
Դեկտեմբեր 9 23:35 2017

Գերմանիայում աճուրդի է հանվել մի ամբողջ գյուղ՝ Ալվինում 12 տների մեկնարկային գինը 125 000 եվրո է: Ներկայումս գյուղում ընդամենը 20 մարդ է ապրում, նրանց մեծ մասը թոշակառու է, հայտնում է Daily Mail-ը:

 

Մի ժամանակ Ալվինում ապրել են տեղի ածխի վերամշակման գործարանի աշխատողները: Բեռլինյան պատի անկումից հետո գործարանը փակվել է, երիտասարդների մեծ մասն Ալվինից արևմտյան Գերմանիա է մեկնել:

 

2000 թ. Ալվինը խորհրդանշական գումարով վաճառվել է մասնավոր տերերի, սակայն նրանք չեն կարողացել վերականգնել գյուղը: Հիմա բնակավայրը նորից վաճառվում է, տեղի բնակիչները մտավախությամբ սպասում են հողատիրոջ փոխվելուն: