Պաղեստինի ԱԳՆ-ը ԱՄՆ-ին մերժել է մերձավորարևելյան կարգավորման մեջ միջնորդի դերում


Պաղեստինի ԱԳՆ-ը ԱՄՆ-ին մերժել է մերձավորարևելյան կարգավորման մեջ միջնորդի դերում
Դեկտեմբեր 9 23:03 2017

ԱՄՆ-ը այլևս դեր չի խաղում պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո: Այս մասին հայտարարել է Պաղեստինի ԱԳՆ ղեկավար Ռիյադ ալ-Մալիքին Կահիրեում մամլո ասուլիսի ժամանակ:

«Իր դիրքթրոշմամբ, որը պաղեստինցիները, նաև աշխարհի բոլոր երկրները կրտրականապես մերժում են, Թրամփն ԱՄՆ-ին զրկել է խաղաղ գործընթացում դեր խաղալու իր կարողությունից»,- հայտարարել է ալ-Մալիքին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը «կարգավորման մեջ դարձել է ոչ թե միջնորդ, այլ հակամարտության կողմ»:

Նախարարի խոսքով՝ Պաղեստինը դադարեցնում է քաղաքական երկխոսությունն ԱՄՆ-ի հետ պաշտոնատար անձանց մակարդակով և նոր միջնորդ կփնտրի, որը «կարող է օգնել երկու պետությունների վերաբերյալ որոշման հասնել»: