London Chess Classic. Արոնյանի հերթական ոչ-ոքին


London Chess Classic. Արոնյանի հերթական ոչ-ոքին
Դեկտեմբեր 9 22:50 2017

London Chess Classic մրցաշարում ընթանում է 7-րդ տուրը:

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն այս տուրում մրցել է Ամերիկան ներկայացնող Հիկարու Նակամուրայի հետ:

Մեր շախմատիստը հանդես էր գալիս սպիտակ խաղաքարերով: Պարտիան ավարտվել է 45-րդ քայլին, երբ շախմատիստները համաձայնվել են խաղալ ելք կնքել:

Կարուանա-Սո պարտիան նույնպես ավարտվել է ոչ-ոքի, իսկ Յան Նեպոմնյաշչին հաղթել է Վիշվանաթան Անանդին:

Ներկա պահին առաջատարի դիրքը կիսում են Ֆաբիանո Կարուանան և Յան Նեպոմնյաշչին` 4,5 միավորով:

Արոնյանը 3,5 միավորով կիսում է 3-ից 6-րդ տեղերը: