Հյուսիսային պողոտայում բացվել է արդեն ավանդական դարձած Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառը


Հյուսիսային պողոտայում բացվել է արդեն ավանդական դարձած Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառը
Դեկտեմբեր 9 22:10 2017

Երևանի քաղաքապետարանի և «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության նախաձեռնությամբ մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել արդեն ավանդական դարձած Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառի բացման հանդիսավոր արարողությունը: 6-րդ տարին անընդմեջ անցկացվող տոնավաճառի բացման պատիվն այս անգամ վերապահվել է ամերիկահայ երգիչ, երգերի հեղինակ, «Գրեմմի» մրցանակակիր «Capital Cities» փոփ խմբի անդամ Սեպուհ Սիմոնյանին: Տոնավաճառի շուրջ 40 տաղավարներում ներկայացվել են Ամանորի և Սուրբ ծննդյան խորհրդանիշներ, տոնական զարդեր, հուշանվերներ, տոնական կերակրատեսակներ և այլն: Հատկանշական է, որ կային նաև մի շարք բարեգործական տաղավարներ: Տոնավաճառի բացման արարողությանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված տեսականուն: Տոնավաճառը բաց կլինի մինչև 2018 թվականի հունվարի 7-ը, ամեն օր՝ ժամը 10:00 - 22:00-ն: