Ինչ կփոխվի, եթե սկսեք թեյը խմել առանց շաքարի


Ինչ կփոխվի, եթե սկսեք թեյը խմել առանց շաքարի
Դեկտեմբեր 9 22:00 2017

Ներկայացնում ենք հինգ առավելություն, որոնք այդ պարագայում կստանաք


1. Դուք ավելի շարժունակ կդառնաք
Մեզանից շատերը, երբ հոգնած ու ջարդված են զգում, քաղցր սուրճ են խմում և, հավանաբար, ինչ-որ բլիթ ուտում: Ոմանք էլ էներգետիկ ընպելիքներ են նախընտրում: Սակայն այդ սովորությունը, իրականում, ձեզանից էներգիա է խլում և ոչ թե տալիս:
Սկզբունքը հետևյալն է. երբ քաղցր եք խմում կամ ուտում, արյան մեջ ակնթարթորեն ավելանում է գլյուկոզայի մակարդակը, և դուք էներգիայի ներհոսք եք զգում: Սակայն այդ ազդեցությունը շուտ է անցնում՝ շուրջ 15 րոպե անց: Եվ դուք կրկին հոգնածություն և գրգռվածություն եք զգում, ընդ որում՝ ավելի ուժգին, քան նախկինում:
Այս փակ շրջանը խզել կարելի է միայն մեկ եղանակով. օգտագործել կոֆեին, սակայն առանց շաքարի: Այդ դեպքում օրգանիզմում եղած շաքարի մակարդակի վայրիվերումները չեն փչացնի ձեր տրամադրությունը և կենսունակությունը չեն գցի:

2. Ձեր քաշը կարգավորվում է
Այստեղ ևս գործ ունենք փակ շրջանի հետ: Եթե դուք հենց նոր ինչ-որ քաղցր բան եք կերել, ապա կարճ ժամանակ անց օրգանիզմը կրկին կպահանջի: Ընդ որում, կպահանջի ավելի «հարձակողական» կերպով, քան նախնինում: Ահա թե ինչու են գիտնականներն ասում, որ շաքարը, թմրանյութի նման, կախվածություն է առաջացնում:
Բոլորին քաջ հայտնի է, որ շաքարն ախորժակ է բացում: Ձորձե՞լ եք քաղցը հագեցնել «Սնիկերսով»: Որքա՞ն շուտ ցանկացաք կրկին ուտել: Հենց դա է խնդիրը: Փորձեք թեյը խմել առանց թխվածքաբլիթի ու շաքարի և կտրեք այդ փակ շրջանը:

3. Ձեր ստամոքսը երկու անգամ ավելի արդյունավետ կաշխատի
Շաքարը վնասակար է, իսկ բջջանյութը` օգտակար: Եթե դուք քաղցրավենիքը փոխարինեք մրգերով ու բանջարեղենով, իսկ թեյն ու սուրճը սկսեք խմել առանց շաքարի, աղեստամոքսային համակարգը ձեզանից շնորհակալ կլինի: Նյութափոխանակությունը կարագանա, և դուք արագ կվերադառնաք բնականոն կյանք:

4. Կդադարեք կրքոտությամբ քաղցրավենիք ցանկանալ
Փաստ է. որքան շատ եք շաքար ուտում, այդքան շատ եք ցանկանում ուտել այն: Կրկին ու կրկրն: Վերջ ի վերջո՝ այդ փակ շրջանը կարող է փշրել ձեր կյանքը: Սկզբունքը նույնն է, ինչ թմրանյութերի պարագայում. որպեսզի հաճույք ստացվի, պետք է մեծացնել չափաբաժիննները:
Բացառեք շաքարը տաք խմիչքներից և կնկատեք, որ ավելի քիչ թխվացքաբլիթ ու գաթա եք սկսել ուտել: Կանցնի մի քանի ամիս, և կապշեք. երբեմնի համեղ թվացող տորթերը և բլիթները չափից դուրս քաղցր կթվան:

5. Ձեր մաշկն ավելի առողջ տեսք կունենա
Պզուկները և սև կետերն աստիճանաբար կվերանան: Մի քանի ամիս անց դուք կդադարեք մաշկի համար այդքան շատ կրեմներ ու քսուկներ գնել: Դա փաստ է: Պատրա՞ստ եք սկսել ապատոքսիկացումը և շաքարն օգտագործել միայն բնական վիճակում:
Որքան շուտ սկսեք վարժվել նոր սովորություններին, այդքան վաղ կսկսեք քաղել ձեր հաջողության պտուղները: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` մենք շաքարի տեսքով պետք է ընդունենք օրական անհրաժեշտ կալորիաների ոչ ավելի, քան 5% -ը:

Սկսեք քչից: Ուշադրություն դարձրեք նրա վրա, թե ինչ եք ուտում ու խմում: Որքա՞ն է դրանցում շաքարի պարունակությունը: Հրաժարվեք այն ամենից, ինչից կարելի է հրաժարվել: Կանցնի շատ քիչ ժամանակ, և դուք կվարժվեք:
Հիշեք. որպեսզի սովորեք նոր սննդակարգին, կպահանջվի ընդամենը երեք շաբաթ: Հետո ձեզ հարմարավետ կզգաք առանց շաքարի: Դուք կսիրեք դառը սուրճով և բնական թեյով ձեր գավաթները:



loading...