Աչքերը շպարելու օգտակար հնարքներ


Աչքերը շպարելու օգտակար հնարքներ
Դեկտեմբեր 9 21:30 2017

Ներկայացնում ենք աչքերը շպարելու հնարամիտ միջոցներ.


-աչքերի վրա կատարյալ պոչիկներ անելու համար կարող եք բանկային քարտ օգտագործել. բանկային քարտը շեղակի պահում եք կոպի վրա և դրսի կողմից գծում եք աչքի մատիտով կամ այլ կոսմետիկ պարագայով,

-եթե ցանկանում եք՝ աչքերը վիզուալ առումով ավելի մեծ երևան, ապա ստորին կոպի վրա արվող գիծը մի մոտեցրեք վերին կոպի վրայի արված գծին,

-աչքերը շպարելիս սկզբում սևաներկ օգտագործեք, ապա նոր միայն աչքի մատիտ, այդպիսով հեշտությամբ կկարողանաք տեսնել աչքի ամբողջական մասշտաբը և աչքին ձև տալու ոճն ընտրելը ձեզ համար առավել դյուրին կդառնա,

-եթե ցանկանում եք առանց սևաներկ օգտագործելու ձեր թարթիչներին փարթամ տեսք հաղորդել, ապա սուրման կետային հպումներով քսեք թարթիչների միջև ընկած հատվածներում,


-աչքերը վիզուալ առումով մեծացնելու համար աչքերի ստորին կոպի ներսի հատվածին սպիտակ գույնի աչքի մատիտ քսեք ,


-աշխատեք աչքերի ստորին հատվածի վրա գունավոր աչքի մատիտներ քսել, քանի որ այն թարմ տեսք է հաղորդում ողջ դիմահարդարմանը: