Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում.վարորդը 099-ով կողաշրջված վիճակով հայտնվել է ձորում


Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում.վարորդը 099-ով կողաշրջված վիճակով հայտնվել է ձորում
Դեկտեմբեր 9 21:11 2017

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում, Արթիկ քաղաքի բնակիչ, 44-ամյա Հրաչ Իգիթյանը Մարգարա-Բանաձոր ավտոճանապարհի 80կմ հատվածում իր վարած ՎԱԶ-21099 մակնիշի 35 PC 195 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում՝ բախվելով ապառաժ քարերին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկություների, վթարի հետևանքով, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: 

Ավելին` սկզբնաղբյուր կայքում



loading...