Հնդկաստանում Մահաթմա Գանդիի տարեկիցը մասնակցել է ընտրություններին


Հնդկաստանում Մահաթմա Գանդիի տարեկիցը մասնակցել է ընտրություններին
Դեկտեմբեր 9 20:48 2017

Հնդկաստանի ամենատարեց բնակիչներից մեկը՝ հնդկական ազգային-ազատագրական շարժման առաջնորդ Մահաթմա Գանդիի 106-ամյա զինակիցը՝ Մոթլի Բան, մասնակցել է Հնդկաստանի Գուջարաթ նահանգի օրենսդիր ժողովի ընտրություններին: Այս մասին հայտնում է Համահնդկական ռադիոն:

Շաբաթ օրն արևմտահնդկական նահանգում անցկացվում է 977 թեկնածուների մասնկացությամբ ընտրությունների առաջին փուլը: Քվեարկության երկրորդ փուլը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին, արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 18-ին:

Մոթլի Բան մասնակցել է գրեթե 90 տարվա վաղեմության պատմական երթին՝ այսպես կոչված՝ Աղի երթին: