Մխիթարյանը չի մասնակցի Մանչեսթեր Սիթիի հետ խաղին


Մխիթարյանը չի մասնակցի Մանչեսթեր Սիթիի հետ խաղին
Դեկտեմբեր 9 20:13 2017

Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» կընդունի «Մանչեսթեր Սիթիին»:

«Whoscored.com» վիճակագրական կայքը ներկայացրել է մրցող թիմերի հավանական մեկնարկային կազմերը:

Ըստ աղբյուրի` «կարմիր սատանաների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի մանչեսթերյան դերբիին:

«Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմը. Դե Խեա, Ռոխո, Սմոլինգ, Ջոնս, Յանգ, Էրերա, Մատիչ, Վալենսիա, Լինգարդ, Լուկակու, Մարսիալ

«Մանչեսթեր Սիթիի» հավանական մեկնարկային կազմը. Էդերսոն, Դելֆ, Օտամենդի, Կոմպանի, Ուոքեր, Դե Բրույնե, Ֆերնանդինյո, Սիլվա, Սանե, Ագուերո, Ստերլինգ

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա վաղը` դեկտեմբերի 10-ին, Երևանի ժամանակով 20:30-ին: