1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Վայոց ձորում զարգանում են գինեգործությունն ու անասնապահությունը. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այցելել է մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ: Նախարարին ուղեկցում էին Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Հայաստանի գինեգործության և խաղողագործության հիմնադրամի ղեկավար Զարուհի Մուրադյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այցը մեկնարկել է «Արենի 1» քարանձավ այցելությամբ, որից հետո նախարար Իգնատի Առաքելյանն ուղևորվել է մարզկենտրոն Եղեգնաձոր, այցելել «Գոլդեն Գոութ» կաթի վերամշակման գործարան և չրարտադրությամբ զբաղվող «Ալ Վկուս» ընկերություն:

«Գոլդեն Գոութ» ընկերությունը գործում է 2009 թվականից, հիմնականում զբաղվում են այծի պանրի արտադրությամբ: Ընկերության տնօրեն Խաչիկ Մարտիրոսյանի խոսքով` արտադրության ծավալներն այստեղ տարեցտարի աճում են: Սկսել են 45 տոննայից, այնուհետև տարեկան շուրջ 10-15 տոկոս աճ են ապահովել, 2017 թվականին արդեն 137 տոննա պանիր են արտադրել, որից 48-ը` այծի: Այծի պանրի 90 տոկոսն արտահանվում է ՌԴ, մնացածը ներքին շուկայում է իրացվում: Խաչիկ Մարտիրոսյանը նշում է, որ պատրաստ են ավելացնել արտադրության ծավալները, եթե հումքն ավելի շատ լինի: Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի անասնապահության և անասնաբուծության բաժնի խորհրդատու Նարինե Բաբայանի տեղեկացմամբ` այծաբուծությունը Հայաստանում, մասնավորապես, Վայոց ձորի մարզում զարգացման շատ մեծ հեռանկարներ ունի, ինքնաբավ և շահութաբեր ճյուղ է:

«Ալ Վկուս» ընկերությունը չոր մրգի արտադրությամբ սկսել է զբաղվել 2016 թվականից, մթերում են տանձ, խնձոր, ծիրան, արքայանարինջ, բալ, դեղձ, խոտաբույսերի որոշակի տեսակներ Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերից, նաև Արցախից, արտադրանքը դարձյալ ուղևորվում է դեպի Ռուսաստանի Դաշնություն: Ընկերության գործադիր տնօրեն Խաժակ Օհանյանի հավաստմամբ` իրացման խնդիր չունեն, նախատեսում են առաջիկայում ավելացնել արտադրական հզորությունները: Այս պահի դրությամբ մթերել են շուրջ 300 տոննա պտուղ, շուրջ 50-100 տոննա արքայանարինջ էլ դեռ կմթերեն:

Նախարարի հաջորդ կանգառը Գնդեվազ համայնքի «Էկոֆարմ» անասնապահական համալիրում էր: Այստեղ անասնապահական աշխատանքների մոտ 80 տոկոսն ավտոմատացված է, շուրջ 300 գլուխ կենդանի ունեն, ներկայացված են երեք ցեղատեսակներ` կաթնատու հոլշտենը, կաթնամսատու սիմենթալը և մսատու անգուսը, երինջների մի մասը ներկրվել է 2013 թվականին Գերմանիայից: Տնօրեն Արկադի Մկրտչյանը նշում է, որ հաջորդ տարի նախատեսում են ներմուծել ևս 66-70 գլուխ երինջ: Արտադրվող կաթն իրացվում է տեղական շուկայում, առկա է անասնակերի արտադրության բազա, կովերի միջին օրական կաթնատվությունը կազմում է 20 լիտր, կաթի յուղայնությունը 4,3 տոկոս է, գնորդները որակից գոհ են, կաթը մթերվում է 220-240 դրամով: 2018 թվականին նախատեսում են կառուցել նաև հորթանոց և ծնարան:

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է նաև Զառիթափում վերջերս շահագործման հանձնված սպանդանանոց: Այստեղ կենդանիների մորթն իրականացվում է իսլամական «հալալ» կանոններով, իրանական կողմի հետ արդեն երկու պայմանագիր կնքել են:

Այցի ավարտին Իգնատի Առաքելյանը եղել է Աղավնաձորի «Տրինիտի Կանյոն այգիներ»-ում: Նախարարը շրջել է ընկերությունում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և առաջիկա ծրագրերին: «Տրինիտին» առաջին ընկերություններից է, որն արտադրում է գինի օրգանական խաղողից, այս պահին գտնվում են օրգանական սերտիֆիկացման վերջին փուլում:

Գինեգործ Արտեմ Պարսեղյանը նշում է, որ փորձում են յուրահատուկ գինիներ ստանալ` համադրելով տեղական և ներմուծված խաղողի տեսակները, որոշ գինիներ խմորվում են հին կարասներում, հնարավորինս բնական ձևով, որոնցում գինին երկար ժամանակ մնում է քաղցուի վրա` ստանալով յուրահատուկ տտիպություն և առավել վառ արտահայտված բույր: Ընկերության արտադրանքի մոտ 60-70 տոկոսը արտահանվում է Եվրոպա, ԱՄՆ, ինչպես նաև իրացվում է տեղական շուկայում:

«Վայոց ձորի համար միանշանակ գերակա ուղղություն է հանդիսանում գինեգործությունը, մենք ունենք խաղողի էնդեմիկ սորտեր, որոնք աշխարհում չեն կրկնվում, իսկ անասնապահությունը խորհրդային ժամանակներից եղել է երկրի գյուղատնտեսության հիմնական ուղղություններից մեկը, և մենք պետք է մտածենք այն վերականգնելու և առավելագույն ծավալներ ապահովելու համար, քանի որ ունենք մեծ պահանջարկ ինչպես հարևան երկրներում, այնպես էլ ներքին շուկայում»,- ամփոփելով այցի արդյունքները` նշել է Իգնատի Առաքելյանը:

Նախարարը նաև նշել է, որ անասնապահության ոլորտում օրինակելի տնտեսություն է Գնդեվազի անասնապահական համալիրը և նման ֆերմերային տնտեսություններին աջակցելու նպատակով ծրագրեր կմշակվեն լիզինգային պայմաններով սարքավորումների տրամադրման և ապառիկ կարգով անասնագլխաքանակի ձեռքբերման համար` կատարված ներդրումներից առավելագույն արդյունք ապահովելու նպատակով: Քննարկումների փուլում է նաև «Տոհմային երինջների ձեռքբերման» պետական աջակցության ծրագիրը, որը նույնպես նպատակաուղղված է անասնաբուծության ոլորտի զարգացմանը:

Նախարարը կարևորել է նաև սպանդանոցների գործունեությունը` որակի վերահսկողության, բնակչությանն անվտանգ սննդամթերքով մատակարարելու և արտահանման խթանման տեսանկյունից:

Անդրադառնալով մարզում այծաբուծության ճյուղի զարգացմանն ու ընդլայնման հնարավորություններին` նախարար Առաքելյանը հավելել է, որ նախարարությունը ներդրողների հետ համատեղ ծրագրեր կմշակի տեղում տոհմային այծաբուծական տնտեսություն հիմնելու համար, որը կներմուծի և կարտադրի տոհմային կենդանիներ:

Մարզպետ Հարություն Սարգսյանի խոսքով` նախորդ տարվա համեմատ 2017 թվականին մարզում խաղողի արտադրության աճ է արձանագրվել, մթերման հետ կապված խնդիրներ չեն եղել, գինը 250-400 դրամ է կազմել, ավելացել են պտղի և խաղողի այգետարածքները: Մարզպետը հավելել է, որ Վայոց ձորն ունի անասնապահության զարգացման համար մեծ պոտենցիալ և հնարավորություններ` հույս հայտնելով, որ կառավարության կողմից տրվող ցածր տոկոսադրույքով նպատակային վարկերը կնպաստեն նաև անասնագլխաքանակի ավելացմանը: Նրա խոսքով` մարզի ֆերմերներն արդեն 40 մլն դրամի վարկեր են ստացել:

loading...
Լրահոս
Հունվարի 24-ի աստղագուշակ Կարևո՞ր է արդյոք կանանց համար տղամարդկանց արտաքին տեսքը Ինչ նշանակություն ունեն ռուսական հանցավոր դաջվածքները Ինչպես վերջնականապես հեռացնել մաշկի սև կետերը Ինչպե՞ս է ամիսն ազդում մարդու բնավորության վրա Ցտեսություն մազաթափությանը․ մազարմատներն ամրացնող դիմակ ռուս բժշկի կողմից Խորհրդարանական լսումները, վարչապետի այցը, Հարությունյանի եկամուտներն ու Մանվել Գրիգորյանի փող ուզելը (տեսանյութ) Այս պահի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ Նշաններ այն մասին, որ տղամարդը երբեք չի դադարի սիրել ձեզ Պաշտոնական. Ռեալի նախկին կիսապաշտպանը համալրեց ՊՍԺ-ն Երևանում՝ Մանկավարժականի դիմաց, Tesla-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Lexus-ին Աշխարհագրական հորոսկոպ. իմացիր, թե որ երկիրն է քոնը և որ երկրներից պետք է խուսափես Ինչպե՞ս սպիտակեցնել վաննան տան պայմաններում «Միսս Եկատերինբուրգ» մրցույթի մասնակիցը խոշոր ավտովթարի հեղինակ Է դարձել Մխիթարյանը չի կարող մասնակցել Չելսիի հետ խաղին Ինչպես ուղղել շրթունքների ձևը Ինչպես սովորական շամպունը դարձնել կախարդական Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է Բարսելոնան հաստատեց. Մասկերանոն հեռանում է ակումբից Անմահության խոտաբույս․ Ալոեի օգտակար հատկությունները Ադրբեջանում հում նավթի արդյունահանումը վերջին 7 տարում նվազել է 23,66 տոկոսով Մեղրով դիմակ՝ ձմռանը մաշկը պաշտպանելու համար Ֆանտաստիկ ռուլետ բանանով. պատրաստելը հեշտ, համը՝ անկրկնելի Ադրբեջանական դատարանը ընդդիմադիր Գյոզալ Բայրամլիին դատապարտել է 3 տարվա ազատազրկման ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ղազախստանի դեսպանին