1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Արտակարգ դեպք «Զվարթնոց» օդանավակայանում. վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. 46–ամյա լոնդոնցին մարմնական վնասվածքներ է ստացել

Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում: Ժամը 05:10-ի սահմաներում նշված օդանավակայանի անտվագության ծառայությունից «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին տեղեկացրել են, որ Երևան-Վարշավա թիվ 728 չվերթի ինքնաթիռի ուղևորների ստուգման գոտում մի քաղաքացի անկարգություններ է կատարում, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նշված չվերթի ուղևոր, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության քաղաքացի, Լոնդոն քաղաքի բնակիչ, մասնագիտությամբ իրավաբան, 46-ամյա Առաշ Նասուրինը օդանավակայանի ուղևորների և նրանց ձեռքի ուղեբեռների զննման կետում գտնվելով ոչ սթափ /խմած/ վիճակում հրաժարվել է կատարել զննումը կատարող աշխատակցի օրինական պահանջները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ ամենը տևել է մոտ 10-15 րոպե, որը զուգորդվել է նաև միմյանց քաշքշելով, որի ժամանակ էլ Ա. Նասուրինը անգլերեն լեզվով հայհոյանքներ է տվել նշված չվերթի ներկայացուցիչ, Երևանի բնակիչ, 27-ամյա Ռաֆայել Շահնազարյանի հասցեին: Քաշքշոցի ընթացքում Ա. Նասուրինը ստացել է ձախ հոնքի վնասվածք: Արդեն առավոտյան՝ ժամը 09:30-ի սահմաններում, այս անգամ Ոստիկանություն է դիմել Ա. Նասուրինը և հայտնել, որ թիվ 728 չվերթի ինքնաթիռով մեկնելու ժամանակ ուղևորների և ձեռքի ուղեբեռների զննման գոտում մի քաղաքացի իրենից պահանջել է, որ ինքը կրկնակի զննություն ացնի և այդ հարցի շուրջ սկսել է իր հետ վիճել, որի ժամանակ էլ քաղաքացին ձեռքի հեռախոսով հարվածել է իր ձախ հոնքին, ինչի հետևանքով ինքը ստացել է մարմնական վնասվածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Շահնազարյանը աշխատում է «ՊՈԼԷՅՐ տուր» ՍՊԸ լեհական ավիաընկերության ներկայացուցիչ: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

loading...
Լրահոս
Հունվարի 24-ի աստղագուշակ Կարևո՞ր է արդյոք կանանց համար տղամարդկանց արտաքին տեսքը Ինչ նշանակություն ունեն ռուսական հանցավոր դաջվածքները Ինչպես վերջնականապես հեռացնել մաշկի սև կետերը Ինչպե՞ս է ամիսն ազդում մարդու բնավորության վրա Ցտեսություն մազաթափությանը․ մազարմատներն ամրացնող դիմակ ռուս բժշկի կողմից Խորհրդարանական լսումները, վարչապետի այցը, Հարությունյանի եկամուտներն ու Մանվել Գրիգորյանի փող ուզելը (տեսանյութ) Այս պահի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ Նշաններ այն մասին, որ տղամարդը երբեք չի դադարի սիրել ձեզ Պաշտոնական. Ռեալի նախկին կիսապաշտպանը համալրեց ՊՍԺ-ն Երևանում՝ Մանկավարժականի դիմաց, Tesla-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Lexus-ին Աշխարհագրական հորոսկոպ. իմացիր, թե որ երկիրն է քոնը և որ երկրներից պետք է խուսափես Ինչպե՞ս սպիտակեցնել վաննան տան պայմաններում «Միսս Եկատերինբուրգ» մրցույթի մասնակիցը խոշոր ավտովթարի հեղինակ Է դարձել Մխիթարյանը չի կարող մասնակցել Չելսիի հետ խաղին Ինչպես ուղղել շրթունքների ձևը Ինչպես սովորական շամպունը դարձնել կախարդական Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է Բարսելոնան հաստատեց. Մասկերանոն հեռանում է ակումբից Անմահության խոտաբույս․ Ալոեի օգտակար հատկությունները Ադրբեջանում հում նավթի արդյունահանումը վերջին 7 տարում նվազել է 23,66 տոկոսով Մեղրով դիմակ՝ ձմռանը մաշկը պաշտպանելու համար Ֆանտաստիկ ռուլետ բանանով. պատրաստելը հեշտ, համը՝ անկրկնելի Ադրբեջանական դատարանը ընդդիմադիր Գյոզալ Բայրամլիին դատապարտել է 3 տարվա ազատազրկման ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ղազախստանի դեսպանին