Դիլիջանում շարունակվում է ՀՀ համայնքների խորհրդաժողովը


Դիլիջանում շարունակվում է ՀՀ համայնքների խորհրդաժողովը
Դեկտեմբեր 9 13:32 2017

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի, ՀՀ մարզպետների, համայնքապետերի, շահագրգիռ կազմակերպությունների մասակցությամբ Դիլիջանում շարունակվում է ՀՀ համայնքների խորհրդաժողովը: Աշխատանքային երկրորդ օրը ներկայացվել է վարչատարածքային բարեփոխումներին, համայնքների խոշորացման ծրագրի ընթացքին, համայնքների տնտեսական զարգացման մեխանիզմներին վերաբերող հարցեր։ Խորհրդաժողովին մասնակցում են նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, «Քաղաքապետերի Դաշնագիր-Արևելք» ծրագրի, համայնքներում էներգաարդյունավետության, «Քաղաքապետերը՝ հանուն տնտեսական զարգացման» և այլ ծրագրերի ներկայացուցիչներ։

ՀՀ ՏԿԶ նախարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրել է Հայաստանում ընթացող վարչատարածքային բարեփոխումների ընթացքը։ << Ներկայումս այդ բարեփոխումների արդյունքում ձևավորվել են 52 խոշորացված համայնք՝ 465 բնակավայրով։ Առաջիկա տարիներին նախատեսվում է խոշորացնել ևս 450 համայնք։ Խոշորացված համայնքներում ներդրվում են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ՝ Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգով, ինչն էականորեն բարձրացնում է համայնքային ծառայությունների մատուցման հասանելիությունն ու մատչելիությունը>>,-նշել է Վ. Տերտերյանը: Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ ՀՀ ՏԿԶ նախարարի հանձնարականով նման գրասենյակներով կապահովվեն բոլոր խոշորացված համայնքները և արդեն իսկ երկուշաբթի օրը քաղաքացիների սպասարկման գրասենյակ կբացվի Նոյեմբերյան համայնքում։ Վ. Տերտերյանի խոսքով, այս բարեփոխումների արդյունքում դրական ազդեցությունը համայնքային կյանքի վրա ակնառու է, մասնվորապես, ընդլայնվել և բարելավվել են համայնքային ծառայությունները, բարձվացվել է կառավարման արդյունավետությունն ու հանրային մասնակցությունը, ապահովվել է կառավարման թափանցիկությունը, ավելացվել ֆինանսական ռեսուրսները։ <<Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աջակցությամբ արդենիսկ մի շարք խոշորցված համայնքներում ծրագրեր են իրականացվում ենթակառուցվածքների զարգացման, տեխնիկական վերզինման, էներգախնայողության ծրագրերի իրականացման ուղղությամբ>>,-ամփոփել է փոխնախարար Տերտերյանը։

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի նախագահ Աշոտ Կիրակոսյանը խորհրդաժողովի մասնակիցներին ներկայացրել է հիմնադրամի միջոցով իրականացվող ծրագրերի ընթացքը։ Նրա խոսքով, դրանք իրականացվում են ըստ ժամանակացույցի, և որոշ համայանքների ծրագրեր արդեն մտել են իրականացման փուլ։ Խոսելով համայնքների տնտեսական զարգացման մեխանիզմների մասին` ՀՀ ՏԿԶ փոխնախարար Վարազդատ Կարապետյանը ներկայացրել է այս ոլորտում նախատեսվող բարեփոխումները, դրանց պոտենցիալ հնարավորությունները, անդրադարձել է հաջողված օրինակներին։ <<Յուրաքանչյուր համայնք պետք է ունենա համայնքային տնտեսական զարգացման պատասխանատու, ով ծրագրեր պետք է ներկայացնի մարզի զարգացման հիմնադրամներ, որը նախատեսվում է ստեղծել 2018-ին>>,-իր խոսքում նշել է փոխնախարար Կարապետյանը։
Նախարարը, նախարարության պատասխանատուները պատասխանել են համայնքների ղեկավարների հարցերին, քննարկել բարձրացված խնդիրները։ Խորհրդաժողովի ընթացքում ԿԲ ներկայացուցիչների կողմից ներկայացվել են համայնքների զարգացման ֆինանսավորման այլընտրանքային տարբերկներին վերաբերող հարցեր։

 



loading...