Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Ford Transit-ները. կա վիրավոր


Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Ford Transit-ները. կա վիրավոր
Դեկտեմբեր 9 13:22 2017

Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 20:20-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 74-րդ կմ հատվածում բախվել են Սևանի բնակիչ, 28-ամյա Գուրգեն Վարդանյանի վարած Ford Transit մակնիշի 29 OՍ 411 համարանիշի և Երևան քաղաքի Ծերեթելի փողոցի բնակիչ, 28-ամյա Շահեն Գալստյանի վարած Ford Transit մակնիշի 436 AF 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հաջոդ օրը Գ. Վարդանյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Սևանի բժշկական կենտրոն և հայտնել, որ վնասվածքը ստացել է նշված ավտովթարի ժամանակ: