Ինչպես հայազգի երիտասարդը շահեց 100 միլիոն ու ծախսեց այն 2 տարում (լուսանկարներ)


Ինչպես հայազգի երիտասարդը շահեց 100 միլիոն ու ծախսեց այն 2 տարում (լուսանկարներ)
Դեկտեմբեր 9 08:23 2017

Ռուսաստանցի գործարար Ալբերտ Բեգրակյանը նախկին միլիոնատեր է։ Մի քանի տարի առաջ ճակատագիրը նրանց բացառիկ շանս տվեց։

Ալբերտը դեռեւս 1986 թվականից վիճակախաղով է տարված, սակայն բախտը նրան ժպտաց 2009-ին։ Ինչպես հայտնում է Կոմսոմոլսկայա պրավդա-ն, տան հարեւանությամբ գտնվող կրպակից գնած վիճակախաղով նա 100 միլիոն ռուբլի շահեց։ Սակայն ընդամենը երկու տարում նա ծախսեց ողջ գումարը, պարտքերի տակ հայտնվեց, նրա դեմ քրեական գործ հարուցվեց․․․

Բեգրակյաննի ընտանիքը Հայաստանից Ռուսաստան է տեղափոխվել 2001-ին։ Նրանք փոքրիկ բնակարան էին վարձել Կոլպինո քաղաքում՝ Սանկտ Պետերբուրգի մոտակայքում։

«Ես փոքրիկ խանութում էի աշխատում, գումարը ընդհանրապես չէր հերիքում․․․»,- պատմում է Ալբերտը։

Սակայն շուտով ամեն ինչ փոխվում է, Ալբերտը 100 միլիոն ռուբլի շահեց, որն այդ ժամանակ կազմում էր 3 միլիոն դոլար։

 «Ալբերտը վաղ առավոտյան ինձ արթնացրեց ու ասաց՝ Իռա, չես հավատա, մենք միլիոնատեր ենք։ Ես իրոք չհավատացի»,- պատմում է նրա կինը՝ Իրինան։

Առաջին օրերին շոկի մեջ էին։

«Մենք վախենում էինք մեր անվտանգության համար։ Լքեցինք վարձով բնակարանը, նոր հեռախոսահամարներ գնեցինք, իմ շահումի մասին գիտեին միայն կինս ու հայրս։ Սակայն Կոլպինոյում գիտեին, որ վիճակախաղի հաղթողը այդ քաղաքից ինչ որ մեկն է։ Ընկերներս ասում էին՝ ով կլինի տեսնես այդ երջանիկը, ես լռում էի»,- պատմում է Ալբերտը։

Ի վերջո նա գնացք է նստում ու ուղեւորվում Մոսկվա՝ շահումի հետեւից։

Սակայն հաղթողի անուն ազգանունը հայտնի դարձավ լրագրողներին, ու ամեն ինչ խառնաշփոթի վերածվեց։

«Հանկարծ իմ կյանքում բազմաթիվ մտերիմ ընկերներ հայտնվեցին, հեռախոսս պայթում էր զանգերից։ Անգամ նրանք էին զանգում, ում 20 տարի չէի տեսել, փող էին խնդրում պարտքով, շատերին տալիս էի »,- պատմում է նա։

Առաջին բանը, որ արեց միլիոնատերը, իր համար Լեքսուս մեքենա գնեց, քրոջ համար՝ բնակարան Հայաստանում, հոր համար էլ Տոյոտա։

Ընտանիքը Պետերբուրգում 2 սենյականոց բնակարան գնեց, գեղեցիկ ձեւավորեցին։

Մի քանի միլիոն բարեգործոության վրա ծախսեցին։ Որոշեց հյուրանոց կառուցել, մի խոսքով՝ երկու տարի անց ոչինչ չմնաց շահումից։

Հյուրանոցի կառուցման համար անընդհատ գումար էր անհրաժեշտ, արդյունքում տղամարդն ինքը պարտքերի տակ հայտնվեց։ Հյուրանոցը կորցրեց։

Այսօր՝ շահումից գրեթե 10 տարի անց, Ալբերտ Բեգրակյանը ասում է, որ այդ շահումն ավելի շատ փորձություն էր իր ընտանիքի համար։

Չնայած գումարը արագ ծախսվեց, սակայն Ալբերտը ոչնչի համար չի ափսոսում։ Ասում է՝ կարեւորը փողն իրենց չփոխեց, մնացին նույն մարդիկ, ինչ նախկինում էին։

Победитель ни о чем не жалеет. ФОТО: предоставлено Альбертом Бегракяном

У входа в гостиницу в Тамани. ФОТО: предоставлено Альбертом Бегракяном