Դպրոցական աղջիկները ծեծել են իրար․ կա զոհ (տեսանյութ)


Դպրոցական աղջիկները ծեծել են իրար․ կա զոհ (տեսանյութ)
Դեկտեմբեր 9 11:46 2017

ՌԴ Կրասնոյարսկում մահացել է 8-րդ դասարանի մի աշակերտուհի։ Նրան հոսպիտալացրել էին դասընկերուհու հետ ծեծկռտուքից հետո։

Աշակերտուհիների մեջ խնդրը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին։ Նրանք նախ վիճել են, ապա սկսել ծեծել իրար։ Արդյունքում աղջիկներից մեկը վնասվածքներ է ստացել։ Տանը նա հաճախ գլխացավերից է բողոքել, իսկ 5 օրից վիճակը վատացել է։ Նրան տարել են հիվանդանոց, որտեղ էլ աշակերտուհին մահացել է։

Դեպքի առթիվ քննություն է սկսվել։