Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել


Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել
Դեկտեմբեր 9 10:38 2017

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, ով ժամեր առաջ Ուկրաինայում ձերբակավել է, հացադուլ է հայտարարել է։ Այս մասին ասել է նրա փաստաբան Ռուսլան Չերնոլուցկին։

«Սաակաշվիլին հայտնել է անժամկետ հացադուլի մասին։ Նա նաև դիմադրելու է ստիպողական կերակրման բոլոր փորձերին»,- հայտնել է փաստաբանը՝ հավելելով, որ եթե դատարանը վճռի 60 օրով կալանավորել նրան, Սահակաշվիլին ավելի կոշտ ձևով կշարունակի իր հացադուլը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սաակաշվիլիին ձերբակալել ու տեղափոխել են քննչական մեկուսարան։ 



loading...