Սաակաշվիլուն կրկին ձերբակալել են


Սաակաշվիլուն կրկին ձերբակալել են
Դեկտեմբեր 9 10:00 2017

Ուկրաինական ոստիկանությունը հայտնաբերել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու գտնվելու վայրը եւ ձերբակալել են նրան: Այս մասին երկրի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն գրել է Ֆեյսբուքի իր էջում։
«Ըստ հետախուզության մասին որոշման՝ ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են Միխայիլ Սաակաշվիլուն Կիեւի Օտրանդնայա փողոցում եւ ձերբակալել նրան: Նա գտնվում է ժամանակավոր մեկուսարանում», - գրել է գլխավոր դատախազը:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր Սաակաշվիլին մեղադրվում է արտաքին ուժերի աջակցությամբ Ուկրաինայում հակաիշխանական գործողություններ ծրագրելու մեջ: Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը նրան փորձել էին ձերբակալել դեկտեմբերի հինգին, սակայն աջակիցները Սաակաշվիլիին ազատ էին արձակել: