Կալիֆորնիայում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել


Կալիֆորնիայում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել
Դեկտեմբեր 8 23:41 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆորնիայում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել, որպեսզի դաշնային ֆինանսական օգնություն հատկացվի նահանգում դեկտեմբերի 4-ից ի վեր մոլեգնող անտառային հրդեհների դեմ պայքարի և դրանց հետևանքները վերացնելու համար:

«Այսօր նախագահ Թրամփը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Կալիֆորնիա նահանգում տիրող իրավիճակով պայմանավորված և հրահանգել է հավելյալ դաշնային օգնություն տրամադրել», -РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Նախագահի հրահանգով հրդեհների մարման աշխատանքների համակարգումը փոխանցվում է Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությանը:

Վերջին տվյալների համաձայն՝ Կալիֆոռնիայում մոլեգնող կրակը 640 քառ. կմ տարածք է կլանել: Բնական հրդեհների մարման աշխատանքներին նահանգի հարավում մասնակցում է 5500 հրշեջ-փրկարար: Տարերային աղետով պայմանավորված՝ ավելի քան 190 000 մարդ տարհանվել է:



loading...