Բալագե. Ռեալը չի մտածում Սալահին ձեռք բերելու մասին


Բալագե. Ռեալը չի մտածում Սալահին ձեռք բերելու մասին
Դեկտեմբեր 8 23:06 2017

Իսպանացի հայտնի լրագրող Գիլյեմ Բալագեն հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալը» չի հետաքրքրվում անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Մուհամեդ Սալահի ծառայություններով:

«Տեղյակ եմ, որ ներկա պահին «Ռեալը» չի մտածում Սալահի տրանսֆերը գնելու մասին: «Արքայական ակումբը» մտադիր է ձեռք բերել դարպասապահ Արիսաբալագայի տրանսֆերը: Բացի այդ, թիմը մտածում է հարձակվող գնելու մասին:

Վստահեցնում եմ, որ «Ռեալն» առաջիկայում պետք է լուծի հենց այդ խնդիրները»,- Բալագեի խոսքն է մեջբերում «Sky Sports»-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «սերուցքայինները» համաձայնության են հասել իտալական «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի հետ:



loading...