Պաղեստինի առաջնորդը հունվարին կմասնակցի ԵՄ արտգործնախարարների նիստին


Պաղեստինի առաջնորդը հունվարին կմասնակցի ԵՄ արտգործնախարարների նիստին
Դեկտեմբեր 8 22:48 2017

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը հունվարին Բրյուսելում կմասնակցի Եվրամիության երկրների արտգործնախարարների 2018 թվականի առաջին նիստին, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է РИА Новости-ն:

«Նա (Աբասը – խմբ.) համաձայնել է: Հունվարի սկզբին նախագահ Աբասն այստեղ՝ Բրյուսելում կլինի, որպեսզի քննարկենք մերձավորարևելյան գործընթացների հեռանկարներն ու Եվրամիության կողմից դրան աջակցությունը», - լրագրողներին Բրյուսելում ասել է նա: