Չարագործը ներթափանցել է ցուցասրահ և լուսանկարների վրա մեզ է լցրել


Չարագործը ներթափանցել է ցուցասրահ և լուսանկարների վրա մեզ է լցրել
Դեկտեմբեր 8 22:40 2017

Լյումիեր եղբայրների անվան լուսանկարչության մոսկովյան կենտոնում ամերիկացի լուսանկարիչ Ջոք Սթյորջեսի «Առանց ամոթի 2.0» ցուցահանդեսի բացումն առանց սկանդալի չի անցել։ Կնոջ հագուստով անհայտ տղամարդը փորձել է փչացնել նկարները, որոնցում պատկերված են եղել ամերիկացի, ֆրանսիացի և իռլանդիացի նուդիստները։

 Չարագործը ներթափանցել է ցուցասրահ և լուսանկարների վրա լցրել սաստիկ հոտով անհայտ հեղուկ, փոխանցում է Kommersant-ը։ Նախնական տվյալներով՝ խոսքը մեզի մասին է։ Անվտանգության աշխատակիցներն անմիջապես բռնել են նրան։ Այլ մանրամասները պարզաբանվում են։

«Առանց ամոթի» նախագծի շուրջ սկանդալը ծագել էր 2016 թվականին՝ այն բանից հետո, երբ ակտիվիստները հայտարարել էին, որ մերկ երիտասարդ աղջիկների լուսանկարները կարելի է գնահատել որպես պոռնոգրաֆիական նյութեր։ Մանկական օմբուդսմեն Աննա Կուզնեցովան դիմել էր ՌԴ դատախազություն՝ ցուցահանդեսի հետ կապված ստուգում անցկացնելու նպատակով։ Սակայն մասագետները խախտումներ չեն գտել, և ահա այսօր ցուցահանդեսը կրկին հասանելի է դարձել այցելուների համար։