Թուրքական առողջավայրը երկրաշարժի պատճառով սահել է դեպի ծովը


Թուրքական առողջավայրը երկրաշարժի պատճառով սահել է դեպի ծովը
Դեկտեմբեր 8 21:25 2017

Թուրք գիտնականներն ուսումնասիրել են երկրաշարժի հետևանքները, որը տեղի է ունեցել այս տարվա հուլիսի 21-ին Թուրքիայի հարավարևմտյան ափին։ Արդյունքում պարզվել է, որ Բոդրում առողջարանային քաղաքը 6.6 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով 26 սմ-ով շարժվել է Էգեյան ծովի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը։

Երկրաշարժի ենթարկված տարածքի ուսումնասիրությունն իրականացրել են 11 գիտնականներ՝ 20 արբանյակային կայանների գործածմամբ։ Կատարվել է տեկտոնիկ ապարների հորիզոնական և ուղղահայաց տեղաշարժերի մոնիտորինգ։

 

Մասնագետները նկատել են, որ տեղի է ունեցել ծովի ընդերքի ճեղքվածք Բոդրումի և հունական Կոս կղզու հարավային ափի մոտ։ Խոսքը 65 կմ երկարությամբ և 25 կմ լայնությամբ հատվածի մասին է։

2017 թվականի ամռանը Թուրքիայի հարավարևտյան ափին մի քանի երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորգետնյա ակտիվության պատճառով տարածաշրջանում ավիաչվերթները մի քանի օրով ձգձգվել են։